211652_close_icon
views-count22728 դիտում article-date 12:11 03-09-2014

Կան «յաշիկավարներ», ովքեր օրենքը խախտելով՝ իրենց զգում են, ինչպես ձուկը՝ ջրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանությունը վերջին օրերին ՃՈ հատուկ պահպանվող տարածքներ է տեղափոխել մեծ թվով օրինախախտ վարորդների ավտոմեքենաներ, որոնք ավտոմեքենան վարել են առանց ամրագոտու, ծխելով և ոչ սթափ վիճակում: Բոլոր օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր: Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Mercedes G 500 մակնիշի 01 ՏD 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտ, ավտոմեքենան վարում էր ծխելով, առանց ամրագոտու: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչ, 36-ամյա Վարազդատ Խուդաբաշխյանի անվամբ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր