211652_close_icon
views-count1627 դիտում article-date 17:43 03-09-2014

Ռոյսն ու Կագավան հրաշալի համագործակցություն կստեղծեն խաղադաշտում. Վատցկե

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հերքել է այն խոսակցությունները, ըստ որոնց ակումբը կարող է բաժանվել թիմի կիսապաշտպան Մարկո Ռոյսից: Այդ ասեկոսները ի հայտ եկան այն բանից հետո, երբ Մանչեսթեր Յունայթեդ»-ից դորտմունդյան թիմ վերադարձավ Սինձի Կագավան: «Մարկոն տեսնում է, որ «Բորուսիա»-ն ճիշտ ուղղությամբ է ընթանում: Ռոյսն ու Կագավան կարող են միասին դուրս գալ խաղադաշտ և հիանալի համագործակցություն ստեղծել: Այժմ կիսապաշտպանությունում մենք լայն ընտրության հնարավորություն ունենք », -ասել է Վատցկեն:

Նմանատիպ նյութեր