40682 դիտում
18:28 19-10-2024
Բնակիչներն ասում էին՝ «ՆԳ նախարար Վահե Ղազարյանի, ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի միջամտությամբ վերջապես Նոր Գեղիում հայտնի «մահաբեր» խաչմերուկում տեղադրվեցին երթևեկությունը կարգավորող նշաններն ու կատարվեցին գծանշումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի միջամտության շնորհիվ վերջապես Կոտայքի մարզում՝ Նոր Գեղիի խաչմերուկում՝ ժողովրդին հայտնի «մահաբեր» կամ «աջափսանդալ խաչմերուկ» անունը ստացած հատվածում տեղադրվեցին երթևեկությունը կարգավորող նշաններն ու կատարվեցին գծանշումներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքները ղեկավարում էին ՀՀ ՆԳՆ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Կոնստանտին Կոստանյանը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«30 տարուց ավելի է, ինչ սովետի ժամանակներից տեղադրված «սվետաֆոռները» հանվեցին ու այս հատվածը մի իսկական փորձանք դարձավ թե՛ վարորդների, թե գյուղացիներիս համար:
Գրեթե ավտովթարների պակաս չկար, այդ թվում՝ ողբերգական, վրաերթերի մասին էլ խոսք չկա:
30 տարի է՝ ում ասես դիմեցինք, գյուղապետը մեզ հետ հավասար պայքարում էր, որպեսզի նորից լուսակիրներ տեղադրեն. ամեն անգամ խոստանում էին, որ խնդիրը կլուծեն, բայց այդ ամենը հերթական վթարից հետո էին խոստանում: Չգիտեինք՝ ում ասել, որ այդ խնդիրը կարգավորեն:
SHAMSHYAN.com-ի միջոցով դիմեցինք Ներքին գործերի նախարար Վ. Ղազարյանին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ Ա. Հովհաննիսյանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ. Սանոսյանին և այլ պատկան մարմինների, բայց դրական պատասխան ստացանք միայն ՆԳՆ-ից, Ոստիկանությունից և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, որտեղից մեզ խոստացան, որ խնդիրը կկարգավորվի, նշված հատվածում կվերականգնվեն լուսակիրները, կկատարվեն անհրաժեշտ գծանշումներ ու կտեղադրվեն երթևեկությունը կարգավորող նշաններ, այդ թվում՝ հետիոտնի համար:
Ճիշտն ասած՝ մի քիչ երկարեց այդ պրոցեսը, ու այս անգամ էլ հույս չունեինք, բայց այսօր տեսանք, որ իրոք սայլը տեղից շարժվեց:
Ուզում ենք մեր շնորհակալանքի խոսքն ուղղել Վ. Ղազարյանին, Ա. Հովհաննիսյանին. Գ. Սանոսյանին, ՃՈ պետ Ն. Սարգսյանին, մեր գյուղապետին, ով նույնպես բազմաթիվ պետական չինովնիկների դռներ է ծեծել, որպեսզի այս ամենը իրականություն դառնա:
Տեղյակ ենք, որ առաջիկայում նաև լուսակիրներ են դնելու ու այս հատվածում արդեն լինելու է «կալցեվոյ» ու վստահ ենք՝ երթևեկությունը նշված հատվածում կկարգավորվի:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում ճանապարհային նշաններ և գծանշումներ կատարող ընկերության աշխատակիցների անվտանգությունը ապահովում էին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ:
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 17-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականներով ՀՀ ՆԳՆ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Կոնստանտին Կոստանյանը հանդիպել էին Կոտայքի մազի Նոր Գեղի գյուղի բնակիչների հետ:
Բնակիչները խնդրանքով դիմել էին Վ. Ղազարյանին և Ա. Հովհաննիսյանին, որպեսզի ժողովրդի կողմից արդեն «մահաբեր խաչմերուկ» անունը ստացած Նոր Գեղիի նշված հատվածում վերականգնվի լուսակիրների աշխատանքը, քանի որ այն գործել է անգամ սովետական տարիներին, ինչը, ըստ բնակիչների, զսպաշապիկ էր շատ վարորդնրի համար և երթևեկությունը չէր վերածվում «աջափսանդալի»:
Ն. Սարգսյանն ու Կ. Կոստանյանը բնակիչների հետ հանդիպման ընթաքում քննարկել էին խնիդիրները, խոստացան, որ առաջիկայում կիրականացվեն գծանշումներ, իսկ լուսակիրների տեղադրման հարցը կքննարկվի և լուծումը կտրվի ի շահ բնակիչների:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 155+
155+