13554 դիտում
16:30 03-09-2014
Սուրեն Խաչատրյանը` Լիցկան՝ նոր պաշտոն ստանալու մասին
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը` Լիցկան, չի բացառում, որ առաջիկայում պաշտոն կստանա: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Սուրեն Խաչատրյանը՝ արձագանքելով մամուլում տեղ գտած այն տեղեկություններին, թե հնարավոր է, որ ինքն առաջիկայում նշանակվի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում: Միաժամանակ ավելացրեց. «Մեծերը մի լավ խոսք ունեն: Ասում են՝ աչքս տեսնի: Այս պահին դեռ նման առաջարկ չեմ ստացել»:
Սուրեն Խաչատրյանը նաեւ ասաց, որ նման առաջարկ լինելու դեպքում չընդունելու խնդիր չունի: «Որ բնագավառում իշխանությունը նպատակահարմար գտնի, այն բնագավառում էլ պատրաստ եմ ծառայել մեր երկրին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Անդրանիկ Անդրեասյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Ըստ հրապարակումների՝ այդ պաշտոնում հնարավոր է, որ նշանակվի Սուրեն Խաչատրյանը:
Նմանատիպ նյութեր
9812 դիտում
13:12 08-05-2015
Սուրեն Խաչատրյանը՝ Լիցկան, որդու հետ կապված սկանդալային միջադեպի մասին
3765 դիտում
15:13 06-08-2015
Սուրեն Խաչատրյանը՝ Լիցկան, որդու` հոգեկան խնդիրներ ունենալու մասին
2911 դիտում
18:59 07-04-2014
Սուրեն Խաչատրյանը` Լիցկան միաձայն խորհրդի նախագահ է ընտրվել
Այս բաժնից
673 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
871 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1615 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն