1071 դիտում
20:47 03-09-2014
Վարչապետի մոտ քննարկվել են գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են գործարար միջավայրի բարելավման, տնտեսական հավասարաչափ զարգացման և երկրում տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացման նպատակով ՀՀ գերատեսչությունների կողմից առաջարկվող մի շարք միջոցառումներ:
Մասնավորապես քննարկվել են սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին այդ գործունեության մասով առաջացող հարկերից ազատելու հնարավորություններն ու մեխանիզմները, ՀՀ-ում կատարվող ներդրումների ծավալի աճը խթանելու նպատակով ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար ՀՀ մաքսային սահմանին ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման համար կիրառվող շեմի մեծության վերանայման հնարավորությունները, պետական հատվածից բացի բնակարանաշինարարության ոլորտում սոցիալական քաղաքականություն իրականացնելու և դրանով իսկ տնտեսության շինարարական ոլորտն ակտիվացնելու նպատակով անմիջականորեն կառուցապատողներից բնակարանների ձեռք բերման համար ներգրավված հիպոթեքային վարկերի սպասարկման տոկոսավճարների սուբսիդավորման հնարավորությունը՝ դրանք նվազեցնելով վարկառուի կողմից վճարված եկամտային հարկի գումարներից:
ԱԱՀ վճարող համարվող տնտեսավարող սուբյեկտների շրջանառու միջոցների համալրմանն ու արդյունավետ օգտագործմանը նպաստելու նպատակով ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու (ԱԱՀ-ի հաշվարկված գումարները պակասեցնելու) համակարգի փուլային վերանայումը:
Քննարկվել է նաև ամբողջությամբ հարկային հաշիվների և այլ հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգին անցումը, ինչը հնարավորություն կընձեռի էապես նվազեցնել հարկատուի՝ հարկային մարմինների հետ շփումը, միաժամանակ ապահովելով անհրաժեշտ փաստաթղթավորման և հաշվետվողականության պահանջները:
Վարչապետն ընդհանուր հավանության է արժանացրել մոտեցումները, հանձնարարելով դրանք լրամշակել, քննարկել շահագրգիռ կողմերի հետ և հնարավորինս արագ ներկայացնել կառավարության քննարկմանը:
Նմանատիպ նյութեր
1039 դիտում
17:12 26-11-2015
Կառավարությունը շարունակում է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը
2048 դիտում
15:26 05-02-2018
Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները շարունակական բնույթ կկրեն. Երևանի քաղաքապետարան
Այս բաժնից
829 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
859 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»