2048 դիտում
15:26 05-02-2018
Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները շարունակական բնույթ կկրեն. Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի` գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրի շրջանակում քաղաքապետարանի կողմից մշակված կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման ուղեցույցների փաթեթը տրամադրվել է պետական կառավարման մարմիններին, քաղաքացիական և հասարակական կառույցներին, բանկային համակարգին:
Հանձնարարվել է շարունակել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը:
Հիշեցնենք, որ կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման վերոնշյալ ուղեցույցների էլեկտրոնային տարբերակները ներկայացված են նաև Երևանի քաղաքապետարանի yerevan.am պաշտոնական կայքի Doing Business բաժնում:
Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ վարչական շրջաններում շարունակվում են շրջայցերը Երևանի ավագանու կողմից ընդունված՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից քաղաքային համայնքում գործող պարտադիր բարեկարգման նորմերի պահանջների կատարման նպատակով: Վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան ծառայությունների պատասխանատուներին հանձնարարվել է շարունակել աշխատանքներն ու վերահսկել, որպեսզի քաղաքացիների կողմից շների զբոսանքը կազմակերպվի բացառապես այդ նպատակով առանձնացված վայրերում:
Զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունն ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով: Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը:
Նմանատիպ նյութեր
1068 դիտում
20:47 03-09-2014
Վարչապետի մոտ քննարկվել են գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը
Այս բաժնից
787 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
817 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»