2483 դիտում
10:17 04-09-2014
«Առողջ սունկ» ՍՊԸ-ն խախտել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքը. ՀՀ Բնապահպանության նախարարություն
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարագրի հիման վրա 21.07-08.08.2014թ. ստուգումներ են անցկացվել ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան /Նուռնուսի հարակից/ համայնքի տարածքում գործող «Առողջ սունկ» ՍՊԸ-ում: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերության Բյուրեղավանի մասնաճյուղում, որտեղ իրականացվում է սնկի աճեցման համար անհրաժեշտ կոմպոստի պատրաստման աշխատանքները, խախտվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի պահանջները: Հոսանքի տատանումներից պարբերաբար առաջանում է գարշահոտության խնդիր, որը լիովին չի չեզոքանում ֆիլտրացիոն համակարգի ոչ լիարժեք աշխատանքի և շինության հերմետիկության բացակայության պատճառով:
Ստուգումների արդյունքում նաև պարզվել է, որ «Առողջ սունկ» ՍՊԸ-ի ՀՀ Արմավիրի մարզի Մայիսյան համայնքում գտնվող սնկի արտադրության տեղամասում խախտվել է ՀՀ ջրային օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջները /ջրօգտագործումն իրականացվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության/: Հայտնաբերված խախտումների համար ընկերությանը նշանակվել է 300.000 դրամի վարչական տուգանք և հանձնարարական՝ բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումների վերացման վերաբերյալ:
«Առողջ սունկ» ՍՊԸ տնօրեն Ս. Դավթյանը, ընդունելով արձանագրված խախտումների փաստը, 20.08.2014թ, ՀՀ ԲՆ-ին ուղղված գրությամբ պատրավորվել է իրականացնել մի շարք միրջոցառումներ հետագա արտանետումները բացառելու նպատակով: Մասնավորապես պարտավորվել է տեղադրել էլեկտրաէներգիայի 4 գեներատոր և էլեկտրաէներգիայի սնուցման երկրորդ գծի թույլտվություն՝ հոսանքի վթարային անջատումներից խուսափելու համար: Ներկրված համապատասխան սարքավորումների միջոցով ուժեղացվելու են արտադրամասի օդափոխանակությունը և օդի զտումը, ինչի համար կառուցվում է նոր բիոֆիլտր, ինչպես նաև 20 մետր բարձրությամբ օդահեռացման խողովակ: Աշխատանքներ են տարվելու նաև արտադրամասի հերմետիկության խնդիրները վերացնելու ուղղությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2014/08/24/24235/]ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը[/url], թվով 150 բնակիչներ փակել են ճանապարհը՝ արդարացիորեն բարձրաձայնելով, որ դրա մեղավորը կառավարությունը և Կոտայքի մարզպետարանն են: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ճանապարհը փակած գյուղացիներն ասում էին. «Տևական ժամանակ է, ինչ սնկի նման աճած ինչ-որ «Առողջ սունկ» ընկերություն անհայտ գործունեություն է ծավալում այս տարածքում, ինչի հետևանքով գարշահոտության ու թունավոր արտանետումների բույրը խեղդում է Նուռնուսն ու Բյուրեղավանը: Մենք բազմիցս դիմել ենք պատկան մարմիններին, ովքեր ոչ մի ընթացք չեն տալիս խնդրի կարգավորմանը ու հիմա ստիպված դիմում ենք ծայրահեղ այս քայլին ու փակում ճանապարհը: Կառավարությունը մեզ ամբագոռգոռ հայտարարում է, թե արտագաղթը վերացնելու քայլեր է ձեռնարկում, ի՞նչ արտագաղթի վերացման մասին է խոսքը, երբ նշված ընկերության աշխատանքների հետևանքով Նուռնուսն ու Բյուրեղավանը դատարկվում են: Հիմա եթե հարցը չլուծվի, բոլոր բնակիչները՝ մեր ու մանուկ, ահել ու ջահել, երկուշաբթի օրը «գրոհելու ենք» կառավարության շենքը: Թող կառավարությունը հարցին լուծում տա»:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
77174 դիտում
10:55 25-06-2016
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. «Առողջ սունկ» ՍՊԸ-ում հայտնաբերվել է 23-ամյա երիտասարդի դին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին