211652_close_icon
views-count77174 դիտում article-date 10:55 25-06-2016

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. «Առողջ սունկ» ՍՊԸ-ում հայտնաբերվել է 23-ամյա երիտասարդի դին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի նախկին «Սիրիուս» գործարանի տարածքում գտնվող «Առողջ սունկ» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասում երիտասարդ տղայի դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի և Կոտայքի բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված արտադրամասում հայտնաբերել են աշխատակցի՝ Տավուշի մարզի Ջուջևան գյուղի բնակիչ, 23-ամյա Հմայակ Բաբաջանյանի դին: Վերջինս արտադրամասում աշխատանքներ կատարելու ժամանակ ձեռքը թողել է քաշիչ հաստոցի տակ, ինչի հետևանքով էլ հաստոցը քաշել է նրան դեպի վտանգավոր հատվածը, ով տեղում մահացել է; Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վիգեն Մարգարյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: [b]Ողբերգական դեպքի հետևանքով մահացած Հմայակ Բաբաջանյանը [/b] [img]/ups/images/0612024001466840026866448.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր