211652_close_icon
views-count1117 դիտում article-date 18:26 04-09-2014

Ռումինացի մրցավարը կսպասարկի Դանիա-Հայաստան հանդիպումը

Սեպտեմբերի 7-ին Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կմրցի Դանիայի ազգային հավաքականի հետ: Հանդիպումը կսպասարկի ռումինական մրցավարական բրիգադը՝ Ալեքսանդրու Տուդորի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Աուրել Օնիցան և Օկտավիան Սովրեն: Չորրորդ պաշտոնյան է Ռադու Գինգուլեացը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Կրիստիան Բալայը և Սեբաստիան Կոտլեսկուն:

Նմանատիպ նյութեր