211652_close_icon
views-count1829 դիտում article-date 17:18 08-10-2014

Նորվեգացի մրցավարը կսպասարկի Հայաստան-Սերբիա հանդիպումը

Հոկտեմբերի 11-ին Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Սերբիայի ազգային հավաքականի հետ: Հանդիպումը կսպասարկի նորվեգական մրցավարական բրիգադը՝ Տոմ Հարալդ Հագենի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Դագ-Ռոգեր Նեբբենը և Յան Էրիկ Էնգանը: Չորրորդ պաշտոնյան է Մագնուս Լունդբերգը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Դագ Վիդար Հաֆսասը և Օլա Հոբեր Նիլսենը:

Նմանատիպ նյութեր