211652_close_icon
views-count1525 դիտում article-date 09:29 05-09-2014

ՆԱՏՕ-ն բազա կտեղակայի Վրաստանի տարածքում

ՆԱՏՕ-ի կողմից Վրաստանին առաջարկված նոր ռազմափաթեթը, որով ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունները նոր, ավելի բարձր մակարդակի են բարձրացվելու, համաձայնեցվել է հյուսիսատլանտյան դաշինքի անդամ բոլոր երկրների հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան՝ մեկնաբանելով Ուելսում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: «Համագործակցության նոր փաթեթը մախատեսում է ՆԱՏՕ-ի ուսումնավարժական բազայի տեղակայում Վրաստանի տարածքում, որտեղ նախապատրաստում կանցնեն ինչպես վրացի, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների զինվորականները»,-ասել է նա: Բացի այդ, ՆԱՏՕ-ն համաձայնվել է աջակցել Վրաստանին պաշտպանական սպառազինություններ մատակարարելու հարցում, իսկ Վրաստանի Պաշտպանության նախարարությանը և Զինված ուժերի հրամանատարությանն առընթեր կաշխատեն ՆԱՏՕ-ի մասնագետները:

Նմանատիպ նյութեր