ՆԱՏՕ-ն 4 հազար զորք կտեղակայի Ռուսաստանի արևելյան սահմանների մոտ
ՆԱՏՕ-ի անդամ երկրները մոտ ապագայում շուրջ 4 հազար զինվորական կտեղակայեն Լեհաստանում և Բալթյան երկրներում, դրանով իսկ ամրապնդելով Դաշինքի արևելյան սահմանը: Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը` վկայակոչելով արևմտյան պաշտոնյաներին:
Ակնկալվում է, որ զորքի մի մասը կտրամադրի ԱՄՆ-ն, մյուսը` Մեծ Բրիտանիան և Գերմանիան:
ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ռոբերտ Ուորքը WSJ-ին տված հարցազրույցում հաստատել է շրջանառվող լուրերը և նշել, որ ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը կապված է «Ռուսաստանի Դաշնության ակտիվության աճի» հետ տվյալ տարածքում: