1268 դիտում
10:00 05-09-2014
Առաջին դասարանցիների թիվը նախորդ տարվա համեմատությամբ մեծ է շուրջ 700-ով. «ՀԺ»
«Նոր ուստարում դպրոց հաճախող առաջին դասարանցիների թիվը նախորդ տարվա համեմատությամբ մեծ է շուրջ 700-ով: Անցյալ տարի առաջին դասարան է գնացել շուրջ 36 հազար 800 երեխա, այս տարի այդ թիվը շուրջ 37 հազար 500 է»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Այս տեղեկատվությունը երեկ մեզ տրամադրել են Կրթության և գիտության նախարարությունից: Նկատենք, որ 2008 թվականին Հայաստանում ծնվել է 41 հազար 238 երեխա, այսինքն, դրանից 6 տարի հետո՝ 2014 թվականին, դպրոց պետք է հաճախեր ճիշտ նույնքան առաջին դասարանցի: Բայց, ինչպես տեսնում ենք, այդ թիվը շուրջ 3 հազար 740-ով պակաս է: Սա նշանակում է, որ այսքան կամ մոտավորապես այսքան երեխաներ իրենց ընտանիքներով արտագաղթել են Հայաստանից»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1982 դիտում
18:29 09-03-2017
Նախորդ տարվա մարտի 8-ի համեմատությամբ դեպքերի թիվը նվազել է
1382 դիտում
22:05 22-07-2019
Հայաստանում հրդեհների թիվը նախորդ տարվա համեմատությամբ կրկնապատվել է
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»