1367 դիտում
14:03 12-01-2016
Տոն օրերին քանի կանչ է գրանցվել, որքանով է ավելի նախորդ տարվա համեմատությամբ, հիվանդներից քանիսն են երեխաներ, որքան ալկոհոլային թունավորում է գրանցվել եւ ավելին
Դեկտեմբերի 31-ից 2016 թ-ի հունվարի 10-ը Երեւանի շտապօգնությունում գրանցված կանչերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 830-ով ավելի է եղել: Այս տարի 9611 կանչ է գրանցվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի ղեկավար Թագուհի Ստեփանյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ կանչերից 1567-ը դիմել են գրիպով եւ ՍՇՎ-ով պայմանավորված:
Շտապօգնություն դիմածներից 1567-ը հիվանդանոց է տեղափոխվել: Գրիպով եւ ՍՇՎ-ով 699 երեխաներ են եղել, որոնցից 104-ը հիվանդանոց է տեղափոխվել: Ընդհանուր կանչերի մեջ 64 հիվանդ էլ ալկոհոլից է թունավորվել:
Ամենաշատ կանչը գրանցվել է 2016-ի հունվարի 7-ին՝ 956 կանչ:
Նմանատիպ նյութեր
1265 դիտում
10:00 05-09-2014
Առաջին դասարանցիների թիվը նախորդ տարվա համեմատությամբ մեծ է շուրջ 700-ով. «ՀԺ»
1979 դիտում
18:29 09-03-2017
Նախորդ տարվա մարտի 8-ի համեմատությամբ դեպքերի թիվը նվազել է
Այս բաժնից
802 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
640 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
751 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված