211652_close_icon
views-count1470 դիտում article-date 12:04 05-09-2014

Պարտադիր կուտակայինը` գիլյոտին. Երիտասարդ դասախոսներ լսարան չեն մտել, տեսանյութ

Սեպտեմբերի 1-ին տասնյակից ավելի դասախոսներ լսարան չեն մտել: Ավելին՝ աշխատանքից ազատվելու դիմում են գրել: Պատճառը՝ Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքն է, ըստ որի պետական հատվածի աշխատողների աշխատավարձից պարտադիր սոցիալական վճարներ են պահվում: ԵՊՀ ֆիզիկայի, սոցիոլոգիայի և արևելագիտության ֆակուլտետները կորցրել են 12 երիտասարդ դասախոսների: Նրանք Մայր բուհից հեռանալ չեն ցանկացել, սակայն այլընտրանք չեն ունեցել: Այս քայլին հիմնականում դիմել են այն դասախոսները, որոնք համատեղության կարգով աշխատում են նաև մասնավոր հատվածում: Խնդրով անհանգստացել է ԵՊՀ Արհկոմը և բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետին: Երիտասարդ դասախոսները պատրաստ են առանց աշխատավարձի շարունակել իրենց աշխատանքը: Նրանց համար պարզապես վիրավորական է, որ պարտադիր սոցիալական վճարը կազմում է մոտ այնքան, որքան համալսարանի աշխատավարձն է: Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի Միկրոէլեկտրոնիկայի ամբիոնն արդեն կորցրել է երկու դասախոսի: Եվս երեքը համալսարանից հեռանալու որոշում կայացնելու ճանապարհին են: Ամբիոնի վարիչը դժվարությամբ է ժամաբաշխում անում: Լավ մասնագետների է կորցրել: ԵՊՀ ռեկտորատը ևս մտահոգված է խնդրով, քանի որ կորցնում է լավագույն մասնագետների: Ուսանողների, շրջանավարտների և հասարակության հետ կապերի գծով պրոռեկտորը հույս ունի, որ կլինեն երիտասարդ դասախոսներ, որոնց համար պարտադիր սոցիալական վճարը համալսարանից հեռանալու պատճառ չի դառնա: Կառավարության նիստում Հովիկ Աբրահամյանը արձագանքել է ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նամակին: Վարչապետը Ֆինանսների նախարարությանը հանձնարարել է սեղմ ժամկետում քննարկել բուհերի աշխատակիցների բարձրացրած խնդիրները և դրանք լուծելու ուղիներ առաջարկել: Խնդրի կարգավորման դեպքում ԵՊՀ-ից և Ճարտարապետական համալսարանից հեռացած երիտասարդ դասախոսները խոստանում են վերանայել իրենց որոշումը: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33220]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր