2441 դիտում
08:38 26-04-2014
Նախագծի ընդունման դեպքում պարտադիր կուտակայինը կգործի․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Կառավարությունը Աժ է ուղարկել մի նախագիծ, որով ընդամենը կասեցվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածը, որով նախատեսվում է պատասխանատվություն՝ օրենքի դրույթները խախտելու համար։
Այսինքն, այս նախագծի ընդունման դեպքում պարտադիր կուտակայինը կգործի, բայց այն չվճարելու համար քաղաքացիներն ու գործատուները չեն տուգանվի:
Այսպիսով կստացվի, որ վերադառնում ենք օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչելու մասին ՍԴ որոշմանը նախորդող շրջանի իրավական վիճակին, երբ ՍԴ-ն կասեցրել էր օրենքի մի շարք դրույթների՝ այդ թվում 76-րդ հոդվածի գործողությունը։
Ի դեպ, երեկ Աժ սոցիալական հարցերի հանձնաժողովում նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Վրեժ Մարկոսյանի հարցին՝ Հայաստանում կուտակայինը պարտադի՞ր է լինելու, թե՞ կամավոր սոցապ նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ լավ ա լինելու»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1470 դիտում
12:04 05-09-2014
Պարտադիր կուտակայինը` գիլյոտին. Երիտասարդ դասախոսներ լսարան չեն մտել, տեսանյութ
30466 դիտում
09:47 27-02-2018
Հուլիսի 1-ից սկսելու են պարտադրել պարտադիր կուտակայինը. «Ժողովուրդ»
6782 դիտում
10:44 22-05-2018
Պարտադիր կուտակայինը ՀՆԱ-ի 2 տոկոս լրացուցիչ աճ կապահովի. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը