Ռուսական հրթիռային նավերը հոկտեմբերի սկզբին կմտնեն Կասպից ծով
Ռուսաստանի Դաշնության Կասպյան նավատորմի «Դաղստան» և «Գրադ Սվիյաժսկ» հրթիռային նավերը հոկտեմբերին Ղազախստանի ռազմածովային ուժերի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Ծրագրում նախատեսված է նաև այցելություններ մերձկասպյան երկրներ՝ Իրան, Ղազախստան և Ադրբեջան:
Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ ռազմանավերը Կասպից ծովում կգտնվեն 20 օր և կանցնեն 1500 մղոն: