211652_close_icon
views-count1417 դիտում article-date 15:00 05-09-2014

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալները՝ պտուղ-բանջարեղենի մթերման և արտահանման ծավալների մասին

Սեպտեմբերի 5-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում մթերվել է 15.500 տոննա լոլիկ` 40-70 դրամով, մինչդեռ 2013 թվականի նույն ժամանակահատվածում մթերվել էր 7800 տոննա լոլիկ՝ 32-35 դրամով: Հաշվետու շրձանում հանրապետությունից արտահանվել է 1630 տոննա դեղձ, մինչդեռ անցյալ տարվա ողջ ընթացքում արտահանվել էր 977 տոննա: Արտահանման գերակշիռ մասն իրականացվել է դեպի Ռուսաստանի Դաշնություն: Սեպտեմբերի 5-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 1255 տոննա ձմերուկ, ընդ որում, ողջ խմբաքանակի արտահանումն իրականացվել է դեպի Վրաստանի Հանրապետություն: 2013 թվականին ոչ մի կիլոգրամ ձմերուկ հանրապետությունից չի արտահանվել: ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր