22202 դիտում
16:35 05-09-2014
Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության գործով նոր սենսացիոն ձայնագրություններ են հրապարակվել, որտեղ կանանցից մեկը, դիմելով Խաչատրյանի որդուն, ասում է. «Տիգրան, ցավդ տանեմ, ինչի՞ համար տվիր-սպանիր»
Անցյալ տարվա հունիսի 2-ին Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների գործով այսօր` սեպտեմբերի 5-ին, հրավիրված ասուլիսին այդ օրը սպանված Արտակ Բուդաղյանի ընտանիքի փաստաբան Հայկ Ալումյանը Սուրիկ Խաչատրյանից տան ձայնագրության վերծանումը հրապարակեց, որով, ըստ նրա, հիմնավորվում է Սուրիկ Խաչատրյանի, նրա որդու՝ Տիգրան Խաչատրյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի մեղքը:
Հայկ Ալումյանը նշեց, որ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան տեսախցիկներից մեկն ունի կոնստրուկտիվ առանձնահատկություն, որը նաեւ ձայն է արձանագրել, ինչը Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին հայտնի չի եղել: Իսկ երբ ուղարկվել է փորձաքննության, փորձագետներին հաջողվել է ձայնագրությունը վերծանել . «Սրանք շատ կարեւոր խոսակցություններ են: Դրանք պայմանականորեն կարելի է բաժանել 3 մասի: Առաջին մասում այն խոսակցություններն են, որոնք տեղի են ունենում նախքան հրաձգությունը: Այդտեղ պատմվում է, որ ավտոմեքենայի մեջ եղել է Ավետիք Բուդաղյանը, Սուրիկ Խաչատրյանը, վարորդը՝ Արագած Ղեւոնդյանը եւ Զարզանդ Նիկողոսյանը: Զարզանդը պատմում է, որ՝ էն Ավոյին հավայի տեղը խփին-մփին եւ ավտոյից հանին:
Հետո, երբ կանայք սկսում են հարցեր տալ, թե ինչու, կանացից մեկն էլ ասում է. «Բա ամոթ չէ՞ր, այդ մարդու հերը Սուրիկի ընկերն է»: Տղամարդու ձայնն ասում է՝ չթողի, բայց ես ի՞նչ անեմ: Այդ ձայնից ակնհայտ է դառնում, որ Սուրիկ Խաչատրյանը ավտոմեքենայում այն աստիճանի է հարբած եղել, որ կողքին նստած Ավետիք Բուդաղյանին ասում է. «Ո՞վ է»: Ասում են. «Շեֆ, Ավոն է»: Ասում է. «Ավո՞ն, ո՞վ: Ավոյի սենցն ու նենցը»:
Տղամարդը պատմում է նաեւ. «Վերջը խոսք, զրույց, Ավոյին մի երկու հետ տվինք, ասացինք՝ դե հել գնա ստեից»: Հետո Զարզանդը ասում է, որ միայն ինքն է խփել ու դատարանը գտնում է, որ, այո՛, Սուրիկ Խաչատրյանը կապ չունի: Բայց ձայնագրությունից ակնհայտ է, որ մեքենայում Ավետիք Բուդաղյանին ծեծողներից մեկը եղել է Սուրիկ Խաչատրյանը»,- մանրամասնեց փաստաբանը:
Փաստաբանի ներկայացմամբ՝ ձայնագրության պայմանական երկրորդ հատվածում հրաձգությունից հետո կանանցից մեկը գոռգոռում է, թե՝ Տիգրա՛ն, ցավտ տանեմ, ինչի՞ համար տվիր, սպանիր: Մի՛ կրակի, էլի, մի՛ կրակի: Ինչից հետո տղամարդը պատասխանում է՝ տուն մտի: Կանացի ձայնը շարունակում է, թե՝ Տիգրան, բոյդ թաղեմ: Նրա խոսքով, գոռացող կանայք Տիգրանի ամենամոտ կանայք են եւ, եթե Տիգրանին վտանգ սպառնար, այդ չէր լինի նրա արձագանքը:
Փաստաբանը նշեց նաեւ, որ խոսք է գնում զենքերի մասին: «Հրաձգությունից հետո «Նագան» ատրճանակի մասին են խոսում, որը այդպես էլ քննիչները չեն հայտնաբերել: Բացի այդ, երբ ոստիկանները դեպքից հետո պետք է գան զննության, բարձրաձայն քննարկում են, թե ինչ են անելու զենքերը, եւ Զարզանդ Նիկողոսյանը ասում է՝ մինչեւ հանձնելը կտրեմ զենքեր»,- նշեց փաստաբանը եւ ավելացրեց, որ մեկն էլ ասում է, թե օրինական զենք չկա:
Անդրադառնալով խոսակցության երրորդ հատվածին՝ Հայկ Ալումյանը նկատեց, որ խոսակցություններից ակնհայտորեն հերքվում է նախաքննական այն վարկածը, թե Արտակ եւ Ավետիք Բուդաղյանների վրա կատարված կրակոցները ելել են ինքնապաշտպանական դրդումներից:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
9736 դիտում
16:58 05-12-2021
Ապարանցուն ո՞նց կարան վախեցնեն, ցավդ տանեմ, քրեկան գործերը շոու են․ Ապարանի քաղաքապետ
3142 դիտում
11:10 22-05-2015
Դատի կտամ ցանկացածին, Սուրիկ Խաչատրյան չէ, ցանկացած Սուրիկ Խաչատրյանի. Գևորգ Կոստանյան. տեսանյութ
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան