211652_close_icon
views-count9742 դիտում article-date 16:58 05-12-2021

Ապարանցուն ո՞նց կարան վախեցնեն, ցավդ տանեմ, քրեկան գործերը շոու են․ Ապարանի քաղաքապետ

 Կեղծ շոու էր, քրեական գործերով չեն կարող վախեցնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Կարեն Եղիազարյան» դաշինքը գլխավորող, դաշինքի Ապարանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանը, գրում է Tert.am-ը։

«Ապարանցուն ոնց կարան վախեցնեն, այ ցավդ տանեմ։ Դատարանը վճռով 12 քրեական գործ կարճվել է, մնացածն էլ կկարճվի»,-լրագրողին ասաց քաղաքապետը։

Ինչ վերաբերում է պնդումներին, թե ինքը, գործող քաղաքապետ լինելով, վարչական ռեսուրս է  կիրառել, ապա ասաց․«Նման բան չկա, ով ինչ ուզում խոսում է, եթե ասում են թող փաստերով հիմնավորեն»,-քաղաքապետը։

Կարեն Եղիազարյանի խոսքով՝ 2017-ին ընտրվելուց հետո Ապարանում իրենց թիմը մեծածավալ աշխատանքներ է տարել, ինչ վերաբերում է իր շանսերին, ապա նշեց․«Շանսերը ժողովուրդը պիտի գնահատի, արդյունքները կերևա 20։00-ից հետո»,-ասաց նա։

Նմանատիպ նյութեր