211652_close_icon
views-count999 դիտում article-date 16:17 06-09-2014

Սլովակիայի վարչապետը կոչ է անում ԵՄ-ին հետաձգել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կոչ է անում ԵՄ-ին հետաձգել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Ռոբերտ Ֆիցոն մասնավորապես նշել է, որ այնքան ժամանակ, քանի դեռ չեն հաստատվել ԵՄ-ի հակառուսական նոր պատժամիջոցները, ինքը կդասվի նրանց շարքը, ովքեր ասում են՝ հետաձգեք նոր պատժամիջոցները հանուն խաղաղության: Նա նաև հավելել է, որ ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների երրորդ փաթեթն արդեն պատրաստ է և կհաստատվի երկուշաբթի:

Նմանատիպ նյութեր