211652_close_icon
views-count836 դիտում article-date 11:08 10-06-2015

«Մեծ յոթնյակ»-ը չի բացառել Ռուսաստանի դեմ հավելյալ պատժամիջոցների սահմանումը

Միացյալ Նահանգները և G7-ի նրա դաշնակիցները պատրաստ են նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյք Լյուն, հաղորդում է Reuters-ը: «ԱՄՆ-ն ու G7-ում մեր դաշնակիցները պատրաստ են հավելյալ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե անհրաժեշտություն առաջանա, որպեսզի պատասխան տան Ուկրաինայի արևելքում նրա ագրեսիվ գործողություններին»,-նշել է նա Վաշինգտոնում Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյւուկի և ֆինանսների նախարար Նաըալյա Յարեսկոյի հետ ունեցած հանդիպման ժամանակ:

Նմանատիպ նյութեր