211652_close_icon
views-count1423 դիտում article-date 22:00 06-09-2014

Դևիդ Բեքհեմը պատրաստ է օգնել Անգլիայի հավաքականին

Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը, ով նախորդ մրցաշրջանից հետո ավարտեց ֆուտբոլիստի կարիերան, հայտարարել է, որ ցանկացած պահի պատրաստ է օգնել ազգային հավաքականին, եթե դրա կարիքը առաջանա: «Իմ կարիերան ավարտեցի մեկ տարի առաջ: Ներկայումս ես այլ գործերով եմ զբաղված, բայց եթե ազգային հավաքականը իմ կարիքը զգա, ապա ես առանց մտածելու կընդունեմ առաջարկը: Դա մեծ պատիվ կլինի ինձ համար», - Բեքհեմի խոսքերը մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր