211652_close_icon
views-count1583 դիտում article-date 19:58 14-06-2015

Դևիդ Բեքհեմը համաձայնել է նկարահանվել Գայ Ռիչիի նոր ֆիլմում

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը` հղում անելով բրիտանական «Express» պարբերականին, Անգլիայի հավաքականի նախկին ֆոտւբոլիստ Դևիդ Բեքհեմը տվել է իր համաձայնությունը` Գայ Ռիչիի նոր ֆիլմում նկարահանվելու վերաբերյալ: Արթուր թագավորի և Կլոր սեղանի ասպետների մասին պատմող ֆիլմը վարձույթում կհայտնվի 2016-ին: Բեքհեմը կխաղա երկրորդական պլանի դեր և էկրաններին կհայտնվի քարից Էքսկալիբուրի սուրը հանելու դասական դրվագում: Սա Ռիչիի և նախկին ֆուտբոլիստի առաջին համագործակցությունը չէ: 2013-ին անվանի բրիտանացի ռեժիսորը Բեքհեմի մասնակցությամբ տեսահոլովակ է նկարահանել: 2013-ին Բեքհեմը հայտարարեց մարզական կարիերայի ավարտի մասին, որի ընթացքում նա հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի», Մադրիդի «Ռեալի», իտալական «Միլանի», ամերիկյան «Լոս-Անջելոս Գելաքսի» և ֆրանսիական ՊՍԺ ակումբներում:

Նմանատիպ նյութեր