211652_close_icon
views-count1169 դիտում article-date 17:22 06-09-2014

Կանադայի կառավարությունը Իրաք կուղարկի ռազմական խորհրդականների

ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ Կանադայի կառավարությունը Իրաք կուղարկի ռազմական խորհրդականների, որոնք կաջակցեն կառավարական զորքերին «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ պայքարում: Ըստ Կանադայի վարչապետի՝ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների մոլեռանդությունը իրական սպառնալիք է տարածաշրջանի անվտանգության և միլիոնավոր անմեղ մարդկանց համար Իրաքում, Սիրիայում և այլ երկրներում: Նա ընդգծել է, որ եթե զինյալներին չկանգնեցնեն, ապա նրանք իրական սպառնալիք կդառնան նաև Կանադայի և նրա դաշնակիցների համար:

Նմանատիպ նյութեր