211652_close_icon
views-count1312 դիտում article-date 20:19 06-09-2014

Այս ամիս կվավերացվի ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագիրը

Եվրոպական խորհրդարանը մտադիր է սեպտեմբերին կայանալիք լիագումար նստաշրջանում վավերացնել Եվրամիություն-Ուկրաինա ասոցացման համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է Itar Tass գործակալությունը՝ հղում անելով Եվրոպական ժովորդական կուսակցության մամլո ծառայությանը: Նշենք, որ ԵԽ լիագումար նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 15-18-ին՝ Ստրասբուրգում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԵԽ Արտաքին հարցերով հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին արտակարգ նիստ կանցկացնի,որում որոշում կկայացվի ԵՄ-Ուկրաինա ասոցացման համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ վավերացնելու մասին: Հիշեցնենք, որ համաձայնագրի տնտեսական մասը ստորագրվել է այս տարվա հունիս ամսին, իսկ քաղաքական մասը ստորագրվել էր մարտին:

Նմանատիպ նյութեր