211652_close_icon
views-count968 դիտում article-date 16:52 06-09-2014

Ուկրաինայի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագիրը կվավերացվի սեպտեմբերի 15-18-ը

ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-18-ը Ստրասբուրգում կայանալիք նստաշրջանին կվավերացնի Ուկրաինայի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագիրը: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Եվրոպական խորհրդարանի Արտաքին գործերի հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին կանցկացնի արտակարգ նիստ, որին պլանավորված է որոշում ընդունել առաջիկա լիագումար նիստին համաձայնագրի արագացված կարգով վավերացման վերաբերյալ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ավելի վաղ հայտնել էր, որ ԵՄ-ի և Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագիրը Գերագույն ռադան կվավերացնի սեպտեմբերի կեսերին:

Նմանատիպ նյութեր