1905 դիտում
20:30 06-09-2014
ՆԱՏՕ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանն Ալիևին որակեց բռնապետ, իսկ Ադրբեջանը` բռնապետություն. Էդուարդ Շարմազանով. aravot.am
ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի մոտ երկուսուկես ժամ տեւած նիստերում, քննարկվել են քաղաքական աշնան ընթացքում ՀՀԿ-ի անելիքներին վերաբերվող հարցեր, փոխանցում է [url=http://www.aravot.am/2014/09/06/494894/]Aravot.am[/url]-ը: Այդ մասին, նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել եւ անդրադարձել Ազգային ժողովի մեծամասնության սպասվելիք աշխատանքներին, սահմանադրական բարեփոխումներին, ՀՀԿ ԳՄ աշխատանքներին, կառավարության աշխատանքներին, սպասվող սահմանադրական բարեփոխումներին, նաեւ հայ-թուրքական, ԼՂՀ հարցերին:
Նախագահը ներկայացրել է Նյուպորտի հանդիպումների մանրամասները, որտեղ մասնակցում էր ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Հիշեցնենք, գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցան նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը`ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ, մինչ այդ տեղի էր ունեցել նաեւ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Aravot.am-ի հարցին`ի՞նչ մանրամասներ է նախագահ Սարգսյանը ներկայացրել Նյուպորտի հանդիպումներից, բացի տրված պաշտոնական տեղեկատվությունից, Շարմազանովն ասաց, որ կարող է իրենց գնահատականները հնչեցնել.«Նախ պետք է նշեմ, որ մինչ այդ հանդիպումը Բաքվում տեղի է ունեցել Ալիև-Էրդողան հանդիպումը, որտեղ Էրդողանը պատրաստակամություն էր հայտնել ՆԱՏՕ-ում բարձրացնել Ադրբեջանական խնդիրները: Ինչպես հիշում եք, Էրդողանը ՆԱՏՕ-ում խոսեց նույն հռետորաբանությամբ՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մինչև չլուծվի, հայ-թուրքական սահմանը չի բացվի
Ամբողջությամբ կարդացեք [url=http://www.aravot.am/2014/09/06/494894/]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
2567 դիտում
14:26 10-09-2015
Ադրբեջանը հիստերիայի մեջ է. նա պատրաստվում է դատի տալ «France 2» հեռուստաալիքին՝ Ալիևին բռնապետ անվանելու համար
1099 դիտում
11:04 22-03-2023
Բռնի տեղահանված բնակիչները երբևիցե չեն դիմի բռնապետ Ալիևին. ՀԿ-ների հայտարարությունը
Այս բաժնից
541 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
625 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք