14125 դիտում
13:50 10-09-2014
Սամվել Ալեքսանյանը՝ «Երևան Սիթի»-ն «Քարֆուր»-ին վաճառելու մասին
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով միշտ հիշեցնում է, որ «Երեւան Սիթի» խանութների ցանցը պատկանում է ոչ թե իրեն, այլ կնոջը՝ Շողերին, այսօր Ազգային ժողովում շատ հակիրճ անդրադարձավ «Երեւան Սիթի»-ն «Քարֆուր»-ին վաճառելու մասին խոսակցություններին:
«Երազ եք տեսել»,- հայտարարեց Սամվել Ալեքսանյանը՝ այսկերպ հերքելով շրջանառվող լուրերը: Ի դեպ, նա հրաժարվեց լրագրողների հետ զրուցել՝ պատճառաբանելով, թե նեղացած է նրանցից: Ս. Ալեքսանյանը հատկապես «նեղվում էր տեսախցիկներից եւ լուսանկարչական սարքերի արձակած լույսից»:
«Լույսը գցել եք աչքերիս»,- ասաց պատգամավորը եւ հեռացավ ԱԺ-ից: