211652_close_icon
views-count1198 դիտում article-date 17:44 10-09-2014

Ցավալի է պարտվել վերջին րոպեներին. Վան Պերսի

Հոլանդիայի հավաքականի հարձակվող Ռոբին վան Պերսին մեկնաբանել է Չեխիայի հավաքականից կրած պարտությունը: Հիշեցնենք, որ Եվրո 2016-ի ընտրական փուլի առաջին խաղի շրջանակում Չեխիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Հոլանդիայի ընտրանուն: «Միշտ հիասթափություն ես ապրում, երբ խաղի վերջին րոպոներին պարտություն ես կրում: Պատասխան գոլից հետո մենք կարողացանք տնօրինել խաղի ընթացք և բազմաթիվ գոլային պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ: Հաշվի առնելով խաղի ընթացքը, ոչ-ոքին վատ արդյունք չէր լինի: Կրկնակի ցավալի է, թե ինչպես բաց թողեցինք երկրորդ գոլը»,-ասել է վան Պերսին:

Նմանատիպ նյութեր