211652_close_icon
views-count1595 դիտում article-date 13:22 13-07-2015

Ռոբին վան Պերսի. «Ամեն ինչ կանեմ «Ֆեներբահչեի» համար»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսի թուրքական «Ֆեներբահչե» տեղափոխվելու շուրջ իր կարծիքն է հայտնել: «Ուրախ եմ Ստամբուլում լինել: Այստեղ ես հանդես եմ գալու արտակարգ երկրպագուների առջև: 10 տարի հավաքականում խաղում եմ Դիրկ Կայտի հետ: Մենք ընկերներ ենք, և մինչև այստեղ ժամանելը խոսել եմ նրա հետ: Դիրկն ասաց, որ սա մեծ ակումբ է, երկրպագուների մասին պատմեց: Ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինել: Ամեն ինչ կանեմ, որպեսզի ուրախացնեմ երկրպագուներին», ասել է վան Պերսին: Նշենք, որ այսօր Հոլանդիայի հավաքականի ավագը իր ընտանիքի հետ Ստամբուլ է ժամանել: Մո ժամանակներս նա պայմանագիր կկնքի «Ֆեներբահչեի» հետ:

Նմանատիպ նյութեր