211652_close_icon
views-count1002 դիտում article-date 16:29 10-09-2014

Բոինգի հետ պատահած աղետի ողջ պատասխանատվությունը Ուկրաինայինն է. Շոյգու

Մալայզիական Բոինգի հետ պատահած աղետի ողջ պատասխանատվությունը Ուկրաինայինն է: Այս մասին, ինչպես հայտնում է РИА Новости-ն, իր մալայզիացի կոլեգայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Աղետը տեղի է ունեցել Ուկրաինայի օդային տիրույթում, ինչի համար էլ Ուկրաինան է կրում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը»,- ասել է Շոյգուն և հավելել. «Եթե Կիևը լուծեր իր ներքին խնդիրները առանց բանակն օգտագործելու, ողբերգությունը տեղի չէր ունենա»:

Նմանատիպ նյութեր