211652_close_icon
views-count906 դիտում article-date 17:59 10-09-2014

Մարզահամերգային համալիրը վաճառվելուց հետո արդյո՞ք այն կշարունակի կրել Կարեն Դեմիրճյանի անունը, թե՞ ոչ

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կառավարության հարց ու պատասխանի ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, դիմելով կառավարությանը, նշեց, որ ամիսներ առաջ նամակ է ուղարկել և հետաքրքրվել, թե ճի՞շտ է, որ մարզահամերգային համալիրը անցնելու է ՊՆ հաշվեկշռին, և իրեն պատասխանել են, որ այն 100 տոկոսով պատկանում է Մուրադյանների ընտանիքին, այնինչ օրեր անց համալիրն անցել է ՊՆ հաշվեկշռին: Հետաքրքրվեց նաև, թե ինչու ոչ ՀՀ մշակույթի և ոչ էլ Սպորտի նախարարության հաշվեկշռին, այլ Պաշտպանության նախարարության, ինչպես նաև հարցրեց, թե այն շարունակելու՞ է կրել Կարեն Դեմիրճյանի անունը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը Լյուդմիլա Սարսգյանին նախ վստահեցրեց, որ ում էլ համալիրը վաճառվի, միանշանակ շարունակելու է կրել Կարեն Դեմիրճյանի անունը: Այնուհետ ավելացրեց, որ այն ձեռնարկատիրական կազմակերպություն է և այս ընթացքում որոնվելու են ուղիներ, որպեսզի գտնեն արդյուանվետ կառավարչի, իսկ ստացված միջոցներն ուղվելու են երկրի պաշտպանունակության բարձրացմանը:

Նմանատիպ նյութեր