211652_close_icon
views-count1447 դիտում article-date 18:21 10-09-2014

Անգելա Մերկելը հանդես է գալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի գործարկման օգտին

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է գալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի գործարկման օգտին: Այդ մասին նա հայտարարել է Գերմանիայի խորհրդարանում ունեցած ելույթում. «Մենք աջակցում ենք պատժամիջոցների հրապարակմանը, և ես հուսով եմ, որ որոշումը կընդունվի շուտով: Պատժամիջոցները չեն մտնի ուժի մեջ, քանի դեռ չեն հրապարակվել: Ուկրաինայում իրավիճակը բարելավվել է, սակայն խաղաղության պլանի պայմանների կատարման հարցում չկա հստակություն»:

Նմանատիպ նյութեր