211652_close_icon
views-count2158 դիտում article-date 18:57 05-04-2014

Անգելա Մերկելը չի բացառել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցներ կարող են սահմանվել, եթե Ուկրաինայի տարածքային ամբողջականության հետ կապված իրավիճակն էլ ավելի սրվի: Այսօր Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն միության ներկայացուցիչների հետ հանդիպմանը կանցլերը վստահություն է հայտնել, որ Եվրամիության անդամ երկրները պատրաստ են Ռուսաստանի դեմ պատժիչ գործողություններին: «Եթե Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը կրկին խախտվի, այդ ժամանակ մենք ստիպված կլինենք տնտեսական պատժամիջոցներ կիրառել»,-ասել է նա: Մերկելի խոսքով՝ գազի սակագինը բարձրացնելով՝ Մոսկվան տնտեսական ճնշման է ենթարկում Կիևին:

Նմանատիպ նյութեր