211652_close_icon
views-count904 դիտում article-date 16:44 11-09-2014

Ռուսական կողմին Air Armenia-ի պարտքը կազմում է ավելի քան 400.000 դոլար

РБК-ի հաղորդմամբ՝ ՌԴ Օդային շարժի կազմակերպման պետական կորպորացիան սեպտեմբերի 21-ից դադարեցնում է Ռուսաստանի Դաշնության օդային տիրույթում Air Armenia ավիաընկերության աերոնավիգացիոն սպասարկումը: Կորպորացիայի տվյալներով՝ չնայած իրենք հայկական ավիափոխադրողին հնարավորություն են տվել հետաձգել պարտքերի վճարումը՝ ավիաընկերության ղեկավարությունը գործուն միջոցներ չի ձեռնարկել պարտքային բեռան նվազեցման ուղղությամբ: Ռուսական կողմին Air Armenia-ի պարտքը կազմում է ավելի քան 400.000 դոլար, իսկ ընթացիկ պարտքը՝ ավելի քան 700.000 դոլար:

Նմանատիպ նյութեր