211652_close_icon
views-count766 դիտում article-date 17:18 11-09-2014

Լեհաստանի նախագահը պաշտոնապես ընդունել է վարչապետ Դոնալդ Տուսկի հրաժարականը:

ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին պաշտոնապես ընդունել է վարչապետ Դոնալդ Տուսկի հրաժարականը: Տուսկը ստիպված է եղել հրաժարական տալ, քանի որ նշանակվել է Եվրոպական խորհրդի նախագահ: Նշվում է, որ նախագահը նոր վարչապետ առաջարկելու համար ունի երկու շաբաթ: Սակայն ակնկալվում է, որ դա տեղի կունենա սահմանված ժամկետի ավարտից ավելի շուտ: Հաղորդվում է նաև, որ մինչև փոխարինողների հայտնվելը, Տուսկն ու նրա նախարարները կշարունակեն կատարել իրենց գործառույթները:

Նմանատիպ նյութեր