211652_close_icon
views-count1390 դիտում article-date 18:16 11-09-2014

Երկրի օզոնային շերտը կարող է վերականգնվել մինչև դարի կեսեր

Երկրի օզոնային շերտը կարող է վերականգնվել մինչև այս դարի կեսեր: Նման եզարահանգման են եկել ՄԱԿ-ի՝ շրջակա միջավայրի գծով ծրագրի ու Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության փորձագետները: Նրանք հրապարակել են «Օզոնի կործանման գիտական գնահատականը 2014» խորագրով զեկույցը: Փաստաթղթի վրա աշխատել է շուրջ 300 գիտնական: Դրանում նշված է, որ օզոնային շերտը 1980 թվականի վերահսկելի մակարդակին միջին լայնություններում ու Արկտիկայում կվերադառնա մինչև դարի կեսեր, իսկ Անտարկտիդայում՝ քիչ ավելի ուշ: Փորձագետները դրական ցուցիչներ են ֆիքսել, որ օզոնային շերտն աստիճանաբար վերականգնվելու է մինչև այս դարի կեսեր՝ մեր մոլորակը փրկելով ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Նրանք կարծում են, որ ստրատոսֆերայում օզոնային շերտի պաշտպանությանը նպաստել է 1987 թվականին ընդունված Մոնրեալի արձանագրությունը, ինչն աշխարհում ամենահաջողված բնապահպան համաձայնագրերից մեկն է: Գիտնականների հաշվարկներով՝ եթե չլիներ Մոնրեալի արձանագրությունը, ապա մթնոլորտում օզոնակործան նյութերի մակարդակը մինչև 2050 թվականը կարող էր աճել 10 անգամ: Զեկույցում նաև նշված է, որ Անտարկտիդայում օզոնային շերտի ճեղքը նախկինի նման ի հայտ է գալիս յուրաքանչյուր գարուն:

Նմանատիպ նյութեր