211652_close_icon
views-count1518 դիտում article-date 10:35 20-12-2014

Օզոնային շերտը վերականգնվելու նշաններ է «ցույց տալիս». ՄԱԿ-ի զեկույց

ՄԱԿ-ի՝ շրջակա միջավայրի պահպանության և Համաշխարհային օդերևությաբանական կազմակերպությունը նոր զեկույց են հրապարակել Երկիր մոլորակի մթնոլորտը պաշտպանող օզոնային շերտի վերաբերյալ, հաղորդում է TASS գործակալությունը: Զեկույցում ասվում է, որ օզոնային շերտում «վերակենդանացման» նշաններ են նկատվում: Իր հերթին Եվրամիությունն իր առջև խնդիր է դրել մինչև 2030 թվականը 40 %-ով կրճատել ջերմային արտանետումները: Կատարվել է հետազոտություն, որին մասնակցել է 36 պետությունների 300 գիտնական, ներառյալ՝ Ռուսաստանը: Հետազոտությամբ պարզվել է, որ միջազգային հանրության կողմից մթնոլորտ արտանետվող և օզոնը կործանող հիդրոքլորային ֆտորային կարբոնատների նվազումն իր դրական արդյունքն է տալիս: Մասնագետները համոզված են, որ եթե մարդկությունն ամբողջապես հրաժարվի օզոնը կործանող վնասակար նյութերի օգտագործումից, ապա դա 11 տարով կարագացնի օզոնային շերտի վերականգնումը:

Նմանատիպ նյութեր