1610 դիտում
09:48 12-09-2014
Արման Մկրտումյանի հնարավոր պաշտոնանկության շուրջ ինտրիգը կարծես թե մեծանում է. ՀԺ
«ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հնարավոր պաշտոնանկության շուրջ ինտրիգը կարծես թե մեծանում է: Համենայնդեպս, դատական դեպարտամենտի հայտնի կոռուպցիոն սկանդալը նոր դրսևորումներ է ստանում, ինչը երեկ հաստատվեց նաև պաշտոնապես:
Բուն քրեական գործն արդեն դատարանում է, և երեկ առաջին դատական նիստն էր: Հիշեցնենք, դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը և դեպարտամենտի մի շարք աշխատակիցներ անազատության մեջ են: Մարտիրոսյանին մեղադրանք էր առաջադրվել խոշոր չափերի կաշառք ստանալու և դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման դեպքերի առնչությամբ»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Մեկ շաբաթ առաջ ՀՀ ոստիկանությունից մեզ հայտնել էին, որ դատարան ուղարկված բուն գործից այլ վարույթ է հարուցվել քրեական օրենսգրքի 308, 314 հոդվածներով՝շինարարության հետ կապված չարաշահումների վերաբերյալ, և կատարվում է նախաքննություն: Երեկ արդեն նորաստեղծ Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դատական դեպարտամենտի աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ Երևանի քննչական վարչությունում քննվող քրգործի ընթացքում նշանակվել էր մասնագիտական ստուգում՝ հնարավոր այլ խախտումներ հայտնաբերելու նպատակով, որի կատարումը հանձնարարվել էր Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության մասնագետներին:
Արդյունքում, ինչպես փոխանցեցին Քննչական կոմիտեից, պարզվել է, որ որոշ աշխատակիցների հաշվեհամարներին փոխանցվել են ավել գումարներ, ինչն արտացոլված չի եղել աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման քարտերում: Այսինքն, որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարում, որոշ դեպքերում ավել գումար է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4418 դիտում
10:46 30-07-2014
Արման Մկրտումյանի կամքին հակառակ ընտրված ԱԽ անդմաները. Ժողովուրդ
2202 դիտում
10:19 07-05-2015
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի ունեցվածքը. Ժողովուրդ
Այս բաժնից
583 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
817 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2155 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ