211652_close_icon
views-count2153 դիտում article-date 14:12 12-09-2014

Աշխարհի առաջնություն. Արսեն Ջուլֆալակյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Տաշքենդում ընթացող ըմբշամարտի հունահռոմեական ոճի 75 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը կիսաեզրափակիչ փուլում 1:0 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Զուրաբ Դաթունաշվիլիին և դուրս է եկել եզրափակիչ: Հիշեցնենք, որ 1/16 եզրափակիչում հայ մարզիկը 9:0 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ: 1/8-րդ եզրափակիչում Ջուլֆալակյանը 12:1 հաշվով հաղթել էր ավստրիացի Ֆլորիան Մարչալին, իսկ 1/4 եզրափակիչում 11-2 հաշվով ձեռնունայն էր թողել Մեքսիկայի ներկայացուցչին:

Նմանատիպ նյութեր