211652_close_icon
views-count2569 դիտում article-date 13:38 14-09-2014

Աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Տաշքենդում շարունակում է ընթանալ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: 98 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Հայ մարզիկը քիչ առաջ կիսաեզրափակիչում 3:1 հաշվով հաղթեց իրանցի Ղեսամ Ռեզաեին և դուրս եկավ եզրափակիչ: Գլխավոր գոտեմարտում հայ մարզիկը կհանիդպի Ադրիան Հասլեր (Գերմանիա) - Չենկ Իլդեմ (Թուրիքա) զույգի հաղթողի հետ: Հիշեցնենք, որ 1/16 եզրափակիչում Ալեքսանյանը 10:1 հաշվով հաղթել էր Թուրքմենստանի ներկայացուցիչ Արսլան Սապարմամեդովին, 1/8 եզրափակիչում առավելության էր հասել հունգարացի Ադամ Վարգայի նկատմամբ, իսկ 1/4 եզրափակիչ փուլում 1:0 հաշվով պարտության էր մատնել Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկին:

Նմանատիպ նյութեր