211652_close_icon
views-count1222 դիտում article-date 16:21 12-09-2014

Ոսկու հանքից գողություն կատարողներին հայտնաբերեցին

Սեպտեմբերի 10-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոթքի ոսկու հանքի թիվ 40 հանքախորշի տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Կամո Դ.-ին և 1990 թ. ծնված Սիմակ Դ.-ին: Նրանցից առաջինի մոտ հայտնաբերվել է 19, իսկ մյուսի մոտ` 23 կգ հանքանյութի նմանվող զանգված: Կամո Դ.-ն բացատրություն է տվել, որ նույն օրն առավոտյան իրենք գնացել են նշված հանքախորշից ոսկու հանքանյութ գողանալու, վերամշակելու և ոսկի ստանալու նպատակով: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր