211652_close_icon
views-count1879 դիտում article-date 22:06 12-09-2014

Բռնցքամարտ. Նարեկ Աբգարյանն ու Հովհաննես Բաչկովը կպայքարեն չեմպիոնի տիտղոսի համար

Մախաչկալայում վաղը կավարտվի Ումախանովի հիշատակին նվիրված բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 12 երկրների ներկայացուցիչներ: Բավականին ուժեղ կազմ հավաքած այս մրցաշարի եզրափակչում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: Չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը և 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Մախաչկալայում մենք կունենանք նաև երեք բրոնզե մեդալակիր: Պատվո հարթակ կբարձրանան նաև 56 կգ քաշայիններ Հենրիկ Մոքոյանը և Գառնիկ Հարությունյանը, ինրպես նաև գեծանր քաշային Ռաֆայել Սիմոնյանը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր