211652_close_icon
views-count3378 դիտում article-date 09:31 13-09-2014

Արման Բաբլոյանն իր հաշվին արձակուրդ է մեկնել և, ըստ ամենայնի, չի վերադառնա արձակուրդից. ՀԺ

Առողջապահության նախարարության «ՀԺ»-ի աղբյուրները հայտնում են, որ առողջապահության փոխնախարար Արման Բաբլոյանը, ով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, առողջապահության հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի որդին է, իր հաշվին արձակուրդ է մեկնել և, ըստ ամենայնի, չի վերադառնա արձակուրդից: «Արման Բաբլոյանը դեռ անցյալ շաբաթ մեզ հետ զրույցում հաստատել էր, որ իսկապես արձակուրդում է, սակայն նշել էր, որ վերադառնալու է աշխատանքի: «Արձակուրդում եմ, բայց մյուս տեղեկությունները հավաստի չեն: Չգիտեմ ով պիտի ասած լինի: Երևի չցանկացողներ են»,- ասել էր Արման Բաբլոյանը: Մի խոսքով, վերադառնալու եք աշխատանքի՞ թերթի ճշտմանը նա կեսկատակ պատասխանել էր. «Այո: Ինչու, ուրիշ փոխարինող կա՞: Կարո՞ղ է մարդ են բերել, չգիտեմ»: «Երեկվա դրությամբ, սակայն Արման Բաբլոյանը դեռ աշխատանքի չէր վերադարձել»,–հավելում է թերթը։

Նմանատիպ նյութեր