211652_close_icon
views-count2095 դիտում article-date 11:14 13-09-2014

Վահագն Մախսուդյանը խիստ նկատողություն է ստացել կուսակցության կողմից. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը խիստ նկատողություն է ստացել կուսակցության կողմից: Պատճառն այն է, որ նա «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե «Քոչարյանն իր թիմով իր անելիքն արել, հեռացել է», իսկ «Լևոն Տեր-Պետրոսյանը քանդեց էս երկիրը»: Պատգամավորի այս ձևակերպումները ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը որակել է իբրև «ոչ հավասարակշիռ»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր