211652_close_icon
views-count3176 դիտում article-date 10:16 25-10-2019

Խիստ նկատողություն են ստացել «Իմ քայլի» պատգամավորները ԱԺ նիստերին բացակայելու համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ԱԺ նիստերի ավարտից անմիջապես հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շտապել են ՔՊ կուսակցության կենտրոնական գրասենյակ, որտեղ խմբակցության դռնփակ նիստ են անցկացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, նաև քննարկվել են կարգապահական, մասնավորապես` խմբակցության նիստերից բացակայելու հարցը: Բանն այն է, որ վերջերս 88 հոգանոց խմբակցությունից նիստերին մասնակցում է ամենաշատը 25-30 պատգամավոր, մյուսները առհասարակ խմբակցության նիստերին չեն գալիս: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստում բացակաների հարցը շատ խիստ է դրվել` ասելով, որ այլևս պետք է բացակայելը բացառել, քանի որ նիստերի ընթացքում կարևոր որոշումներ են կայացվում, և բոլորի ներկայությունը պարտադիր է: Ըստ այդմ, բացականերին շատ խիստ նկատողություն է տրվել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր