211652_close_icon
views-count1200 դիտում article-date 22:53 14-09-2014

Օբաման հատուկ ներկայացուցիչ է նշանակել «Իսլամական պետության» դեմ պայքարի միջազգային կոալիցիայում

Աֆղանստանում Անվտանգության աջակցման միջազգային ուժերի IASF-ի նախկին հրամանատար, գեներալ Ջոն Ալլենը նշանակվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հատուկ ներկայացուցիչը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի միջազգային կոալիցիայում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: «Գեներալ Ջոն Ալլենը օգնելու է ԻՊ-ին ոչնչացնելու մի քանի ուղղություններով»,-ասված է Քերրիի հայտարարության մեջ, որն այսօր տարածել է ԱՄՆ Պետդեպը: Հիշեցնենք, որ Ջոն Քերրին ներկա պահին շրջագայում է Մերձավոր Արևելքի երկրներով, որի նպատակն է օր-օրի մեծ թափ ստացող ահաբեկչության դեմ միջազգային ուժերով պայքարելու համար կոալիցիայի ստեղծումը: Նրան արդեն հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել արաբական տասնյակ պետությունների ղեկավարների հետ:

Նմանատիպ նյութեր