211652_close_icon
views-count3470 դիտում article-date 23:02 11-02-2015

Օբաման Կոնգրեսին է ներկայացրել «Իսլամական պետության» դեմ պայքարի նախագիծը

ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման նամակ է ուղղել Կոնգրեսին՝ խնդրելով հաստատել «Իսլամական պետության» դեմ ռազմական ուժ կիրառելու նախագիծը: Նա նշել է, որ խմբավորման զինյալները սպառնում են Մերձավոր Արևելքի խաղաղությանը և ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը: Նամակում նշվել է, որ նախագահական աշխատակազմը չի խնդրում պատժամիջոցներ՝ այնպիսի երկարատև մեծածավալ ցամաքային գործողություններ, ինչպիսին էին երբ ԱՄՆ-ն և իր դաշնակիցները իրականացրեցին Իրաքում և Աֆղանստանում: Նա նշել է, որ փաստաթղթի նախագիծը, որ իր աշխատակազմի կողմից է ներկայացվել, չի ենթադրում ցամաքային զորքերի՝ ռազմական գործողությունների մեծածավալ և երկարատև օգտագործման թույլտվություն: Խոսքը ԱՄՆ-ի կամ կոալիցիայի երկրների զինվորականների մասնակցությամբ, կամ հատուկ նշանակության ուժերի սահմանափակ օժանդակ գործողությունների մասին է:

Նմանատիպ նյութեր