2870 դիտում
17:18 15-09-2014
Ռուսաստանն այն երկիրը չէ, որի հետ կարելի է խոսել պատժամիջոցների լեզվով. Ադրբեջանը փոխում է իր դիրքորոշումը
«Ռուսաստանն այն երկիրը չէ, որի հետ կարելի է խոսել պատժամիջոցների լեզվով»,-հայտարարել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը՝ ռուս-ադրբեջանական միջկառավարականա հանձնաժողովի նիստում մեկնաբանելով Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող վերջին պատժամիջոցները:
Էյուբովը համոզմունք է հայտնել նաև, թե նոր պատժամիջոցները ոչ թե կկոտրեն Ռուսաստանին, այլ հակառակը՝ կուժեղացնեն:
«Մենք հասկանում ենք այն իրավիճակը, որը ստեղծվել է Եվրամիության, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: Ոչինչ չի կոտրի Ռուսաստանին, նա երբեք չի ծնկի չի գա, ընդհակառակը, դա էլ ավելի կամրացնի նրան»,-հայտարարել է Յաղուբովը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հայտարարեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին: Սահմանափակումների տակ ընկան պաշտպանական ձեռնարկություններ, բանկեր, ինչպես նաև էներգետիկ ընկերություններ: Նույն օրն ուժի մեջ մտան նաև Արևմուտքի սահմանած պատժամիջոցները: «Սև ցուցակում» հայտնվեցին մասնավորապես «Уралвагонзаводը, «Оборонпром»-ը և «Объединенная авиастроительная корпорация»-ն, ինչպես նաև 24 ազգանուններ:
Նմանատիպ նյութեր
19239 դիտում
23:03 16-08-2018
ՌԴ-ն այն երկիրը չէ, ում հետ կարելի է այս լեզվով խոսել, նման սխալների գինը շատ ծանր է. Ռոբերտ Քոչարյան․ Tert.am
2938 դիտում
14:26 13-09-2022
Հարեւանների հետ պետք է խոսել այն լեզվով, որով այսօր միմյանց հետ խոսում են ԵՄ որոշ երկրներ. Փաշինյան. News.am
21715 դիտում
18:21 19-08-2018
Արտյոմ Դավթյան. Ադրբեջանը կհասկանա որ այսպիսի ժողովրդավարական Հայաստանի հետ չի կարելի խոսել սադրանքների միջոցով
Այս բաժնից
949 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը
943 դիտում
22:06 18-12-2024
Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերուհու հետ
931 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները